Բայդենի վիրտուալ գագաթնաժողովը Չինաստանի ղեկավարի հետ կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ

Մանրամասներ

ա

Վիրտուալ հանդիպումը, որը նախատեսված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի եւ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի միջեւ, տեղի կունենա հաջորդ շաբաթ, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով աղբյուրը։
Սպիտակ տան եւ Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատան ներկայացուցիչները հրաժարվել են հաստատել` հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ, թե ոչ:

Երկու կողմերն էլ հայտարարել են, որ սկզբունքային պայմանավորվածություն են ձեռք բերել Բայդենի եւ Ցզինպինի միջեւ վիրտուալ հանդիպումն անցկացնել մինչեւ տարեվերջ՝ անցյալ ամիս շվեյցարական Ցյուրիխ քաղաքում ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի եւ Չինաստանի բարձրաստիճան դիվանագետ Յանգ Ջիեչիի միջեւ բանակցություններից հետո:
Աղբյուրները Reuters-ին հայտնել են, որ, հաշվի առնելով Չինաստանի ներքին սահմանափակումները COVID-19-ի հետ կապված եւ Ցզինպինի՝ ճանապարհորդելու դժկամությունը, Վաշինգտոնը մտադիր էր տեսակոնֆերանս անցկացնել նոյեմբերին:

Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Կարին Ժան Պիեռը հայտնել է, որ մանրամասները հաստատելու համար աշխատանքային մակարդակով քննարկումներ են ընթանում, սակայն հրաժարվել է մանրամասներ հաղորդել։

Հանդիպման խաղադրույքները մեծ են. Վաշինգտոնն ու Պեկինը վիճում են հարցերի շուրջ՝ սկսած համավարակի ծագումից մինչեւ Չինաստանի միջուկային զինանոցի ընդլայնումը, բայց Բայդենի թիմը կոնկրետ արդյունքների հույս չունի:

Փորձագետները կարծում են, որ երկու կողմերն էլ կարող են աշխատել միմյանց լրագրողներին վիզաների տրամադրման սահմանափակումների, ինչպես նաեւ Չենդուում եւ Հյուսթոնում հյուպատոսությունների վերաբացման համաձայնագրի ուղղությամբ։ Այնուամենայնիվ, Բայդենի վարչակազմը հայտարարել է, որ հյուպատոսների գործարքը հանդիպումից առաջ չի քննարկվել: