6 քաղաք, որոնք կարող են ջրի տակ անցնել մինչև 2030 թվականը. Indian Times

Մանրամասներ

ա

Կլիմայական փոփոխությունների պատճառով քաղաքների հեղեղման դեպքում Ամստերդամն առաջինն է ջրի տակ անցնելու։ Փորձագետները կանխատեսում են, որ քաղաքը կարող է հեղեղվել արդեն 2030 թվականին։ Այս մասին գրում է Indian Times-ը՝ հիմնվելով կլիման ուսումնասիրող Climate Central կազմակերպության քարտեզի վրա։

Փորձագետները նշել են, որ Նիդեռլանդների ևս երկու քաղաքներ, որոնք տեղակայված են այսպես կոչված «ստորին երկրում», գտնվում են հնարավոր աղետի գոտում. խոսքը Ռոտերդամի և Հաագայի մասին է:

Ցուցակի երկրորդ տեղում Իրաքի Բասրա քաղաքն է։ Այն գտնվում է Շատ ալ Արաբ գետի վրա, որը թափվում է Պարսից ծոց։

Հաջորդը գալիս է ԱՄՆ-ի Նոր Օռլեանը, որը գտնվում է Միսիսիպի գետի վրա: Ինչպես գրում է թերթը, ջրի տակ անցնելը սպառնում է նրան՝ չնայած ջրահեռացման ջրանցքների զարգացած համակարգին։

Չորրորդ տեղում Վենետիկն է։ Ամեն տարի քաղաքում հողի մակարդակը իջնում է երկու մմ-ով։

Հինգերորդ տեղում է Հո Չի Մին քաղաքը՝ Վիետնամի ամենամեծ քաղաքը։ 

Վեցերորդ տեղում Հնդկաստանի Կոլկուտա քաղաքն է։ Պարբերականի տվյալներով՝ քաղաքը նույնպես կարող է ջրի տակ անցնել մինչև 2030 թվականը։