Ռուսաստանցի ֆիզիկոսը պատմել է թուրքական «Բայրաքթար» անօդաչուի «աքիլլեսյան գարշապարի» մասին

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

«Բայրաքթար» հարվածող դրոնն անպաշտպան է միկրոալիքային զենքի դեմ և կարող է խոցվել դրա կողմից՝ առանց թանկարժեք զինամթերքի ծախսման։Ռուսաստանցի ֆիզիկոսը պատմել է թուրքական «Բայրաքթար» անօդաչուի «աքիլլեսյան գարշապարի» մասին: Այս, ինչպես  և այդ զենքի աշխատանքի սկզբունքի մասին տեղեկացրել է ռուսաստանցի գիտնականը «Газете.Ru»-ի հարցազրույցում։

ՌԳԱ Մոսկվայի ռադիոտեխնիկական ինստիտուտի փոխտնօրեն Իգոր Եսակովը պատմել է միկրոալիքային հրանոթի մասին, որը «խելքահան է անում» կամ անգամ այրում է էլեկտրոնիկան։

Պատասխանելով հարցին, թե կարող է արդյոք այդ միկրոալիքային հրանոթը դառնալ զենք թուրքական «Բայրաքթարի» դեմ պայքարում, որը վերջերս հայտնվել է Ուկրաինայի զորքերում, գիտնականը պատասխանել է. «Կարող է, և բավական արդյունավետ։ «Բայրաքթարի» գրոհի առավելագույն հեռավորությունը մոտ 8 կիլոմետր է, ինչը հեռահար միկրոալիքային հրանոթի գործողության շառավղում է։ Ավելին, ներկա պահին դա այն շարքից հանելու ամենաէժան միջոցն է։ Այս պահին «Բայրաքթարը» խոցելի է նաև Ռադիոէլեկտրոնային պայքարի սովորական միջոցների համար, բայց թուրքերը կարող են ուղղել այդ թերությունը, նրանց մեկ այլ դրոնի՝ TAI Anka S-ի խոցումն արդեն անչափելի բարդ է։ Իսկ «Բայրաքթարը» միկրոալիքային զենքից պաշտպանել նրանք չեն կարող»։

Սակայն այդ զենքն այս պահին ընդամենը փորձարկում է անցնում աշխարհի որոշ երկրներում և չկա մարտական զորամասերի սպառազինությունում։