Nike-ը ներկայացրել է քուղերն ինքնուրույն կապող մարզակոշիկներ

Այն հնարավոր կլինի միացնել սմարթֆոնին

mk

 

Nike ընկերությունը տեսանյութ է հրապարակել, որում որոշել է մինչեւ ներկայացնելն իր երկրպագուներին գրգռել:

Խոսքն այնպիսի կոշիկի մասին է, որը կարող է կապվել սմարթֆոնին: Ըստ էության նախօրոք հայտնի էր, որ այդ կոշիկը լինելու է բասկետբոլի մարզակոշիկը, փոխանցում է IXBT-ն: Ինչ վերաբերում է սմարթֆոնին կապված լինելուն, օգտատերերը ֆիրմային հավելվածի միջոցով կարող են կարգավորել քուղերի ձգության աստիճանը:

Սպասվում է, որ նորույթը կարժենա 350 դոլար: