Դեկտեմբերի սկզբին Երկրի կողքով կթռչի Էյֆելյան աշտարակի բարձրությունը գերազանցող աստղակերպ

Մանրամասներ

ա

ՆԱՍԱ-ի աստղակերպերով զբաղվող համակարգի տվյալներով՝ դեկտեմբերի սկզբին Երկրի կողքով կթռչի մոտ 330 մետր երկարություն ունեցող մեծ աստղակերպ։

4660 Nereus կամ 1982 DB անվանված աստղակերպը ձվաձեւ է, նրա չափը գերազանցում է Էյֆելյան աշտարակի բարձրությունը եւ մոտ երկու անգամ բարձր է Վաշինգտոնի կոթողից։ Այն պետք է մոլորակի կողքով անցնի դեկտեմբերի 11-ին մոտ 3,9 մլն կիլոմետր հեռավորությամբ եւ 6,578 կմ/վրկ արագությամբ։  Այսպիսով, չնայած այն համարվում է որպես պոտենցիալ վտանգավոր աստղակերպ (PHA) իր չափերի եւ Երկրին մոտ լինելու պատճառով, բայց հազիվ թե սպառնալիք ներկայացնի մոլորակի համար։ Նման չափերի աստղակերպի հարվածը կարող է կործանարար լինել։