Վերադարձնել երկկողմ հարաբերությունները կայուն զարգացման ճիշտ ուղի. ԱՄՆ-ն պետք է ուղղի Չինաստանի նկատմամբ Թրամփի սխալները

Մանրամասներ

ա

ԱՄՆ-ի իշխանությունները պետք Է ուղղեն նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի սխալները չին-ամերիկյան հարաբերությունները նորմալ վիճակ վերադարձնելու համար: ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը նոյեմբերի 5-ին կայացած ճեպազրույցում այսպես Է մեկնաբանել երկու պետությունների ղեկավարների հանդիպման նախապատրաստման մասին Միցյալ Նահանգների զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները:

«Մենք այդ թեմայով որոշ շահարկումներ ենք նկատել ԱՄՆ-ի ԶԼՄ-ներում: Մենք առայժմ հրապարակման համար տեղեկատվություն չունենք այդ առիթով: Սկզբունքային կարգով կցանկանայի ընդգծել, որ շատ միջադեպեր, որոնք միակողմանի կարգով հրահրել Է ԱՄՆ-ի նախորդ վարչակազմը, ծանր կերպով վնասել են չին-ամերիկյան հարաբերությունները»,- նշել Է նա:

«Չինաստանն անհրաժեշտ եւ օրինական կերպով պատասխանել Է դրանց: Հուսով ենք, որ ամերիկյան կողմը կուղղի իր սխալները եւ ՉԺՀ-ի հետ կգնա նույն ուղղությամբ՝ երկկողմ հարաբերությունները շուտափույթ կայուն զարգացման ճիշտ ուղի վերադարձնելու համար»,- հավելել Է ՉԺՀ-ի ԱԳՆ-ի ներկայացուցիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: