Վերապատրաստման նոր ծրագիր՝ անգլերենի ուսուցիչների համար

Մանրամասներ

ա

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը «Future English» ծրագրի շրջանակում իրականացնում է անգլերեն դասավանդող ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ:

«Future English» եռամյա ծրագիրը բազմաթիվ երկրներում իրականացվող նախաձեռնություն է, որի նպատակը կրթական համակարգում հետազոտական ուսումնասիրությունների կատարումն ու նորարարությունների խթանումն է: Ծրագրի մեկնարկին՝ նոյեմբերի 4-ին, ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ Փոխնախարարն արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել գործընկերներին և կարևորել նախագծի իրականացման դերն անգլերենի դասավանդման մակարդակը հայաստանյան դպրոցներում բարձրացնելու տեսանկյունից:

«Բացի անգլերենի մակարդակը բարելավելուց՝ մեր ուսուցիչների համար առաջնային է նաև օնլայն տեխնոլոգիաներով աշխատելու հմտությունները զարգացնելը, ինչը ժամանակի հրամայականն է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և հաջողություն մաղթել նախագծի մասնակիցներին:

Առաջին հանդիպմանը բանախոսները ներկայացրել են Անգլերենի ուսուցիչների առցանց համայնքի (OTC) դերը, անելիքները, մասնագիտական ​​զարգացման ծրագրի կարևորությունը, ինչպես նաև պորտֆոլիո մշակելու և մասնագիտական ​​զարգացումներին տիրապետելու առավելությունները: