Հունվար-սեպտեմբերին ՀՀ փաստաթղթերով ելքի ու մուտքի բացասական ցուցանիշը կազմել է -103 571

Մանրամասներ

ա

Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան մուտք է գործել 1 մլն 112 հազար 206 մարդ, իսկ ելքը կազմել է 1 մլն 179 հազար 710։ Բացասական հաշվեկշիռը կազմել է -67 504 մարդ։ Այդ թվում՝ նրանցից ՀՀ փաստաթղթերով ինն ամիսներին Հայաստան մուտք է գործել 445 316 մարդ, Հայաստանից մեկնել է 548 887 մարդ։ ՀՀ փաստաթղթերով ելքի ու մուտքի բացասական ցուցանիշը կազմել է -103 571։ Այս տարվա ինն ամիսներին Զվարթնոց օդանավակայանով Հայաստան ժամանել է 794 948 մարդ, մեկնել՝ 843 760 մարդ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։