Բոլոր ժամանակների 25 ամենաբարձր վարձատրվող մարզիկները. առաջին հորիզոնականում Մայքլ Ջորդանն է

Մանրամասներ

ա

Սպորտային ոլորտում մասնագիտացած Sportrico-ն դասակարգել է բոլոր ժամանակների 25 ամենաբարձր վարձատրվող մարզիկներին։

Sportico-ի եկամուտների վարկանիշը հիմնված է ներքին ինֆորմացիայի, սեփական հետազոտությունների և այլ լրատվամիջոցների տվյալների վրա, ներառյալ Forbes-ը: Յուրաքանչյուր մարզիկի եկամուտը ձևավորվում է աշխատավարձից, մրցանակային գումարից, գովազդային պայմանագրերից, հոնորարներից և այլն:

Լավագույն 25-ում ներառված են ութ մարզաձևերի մարզիկներ, որոնց ընդհանուր եկամուտը կազմում է 25,5 միլիարդ դոլար: Ստորև ներկայացված ընդհանուր ցուցանիշում հաշվի է առնվել նաև ինֆլացիան:

ա

Թոփ 25 ամենաբարձր վարձատրվող մարզիկները.

1. Մայքլ Ջորդան (բասկետբոլ) – 2,62 մլրդ դոլար
2. Թայգեր Վուդս (գոլֆ) – 2,1 մլրդ
3. Առնոլդ Պալմեր (գոլֆ) – 1,5 մլրդ
4. Ջեք Նիկլաուս (գոլֆ) – 1,38 մլրդ
5. Կրիշտիանու Ռոնալդու (ֆուտբոլ) – 1,24 մլրդ
6. Ֆլոյդ Մեյվեզեր կրտսեր (բռնցքամարտ) – 1,2 մլրդ
7. Լեբրոն Ջեյմս (բասկետբոլ) – 1,17 մլրդ
8. Լիոնել Մեսսի (ֆուտբոլ) – 1,14 մլրդ
9. Միխաել Շումախեր (ավտոմրցարշավ) – 1,13 մլրդ
10. Ռոջեր Ֆեդերեր (թենիս) 1,12 միլիարդ դոլար
11. Ֆիլ Միքելսոն (գոլֆ) 1,08 միլիարդ դոլար
12. Դեյվիդ Բեքհեմ (ֆուտբոլ) 1,05 միլիարդ դոլար
13. Քոբի Բրայանտ (բասկետբոլ) – 930 մլն
14. Շաքիլ Օ’Նիլ (բասկետբոլ) – 870 մլն
15. Գրեգ Նորման (գոլֆ) – 815 մլն
16. Մայք Թայսոն (բռնցքամարտ) – 775 մլն
17. Ալեքս Ռոդրիգես (բեյսբոլ) 650 մլն
18. Մենի Պակյաո (բռնցքամարտ) – 630 մլն
19. Քևին Դյուրանտ (բասկետբոլ) – 625 մլն
20. Լյուիս Հեմիլթոն (ավտոմրցարշավ) – 620 մլն
21. Նեյմար (ֆուտբոլ) – 615 մլն
22 Ջեֆ Գորդոն (ավտոարշավ) 595 մլն
23. Օսկար Դե Լա Հոյա (բռնցքամարտ) 580 մլն
24. Փեյթոն Մենինգ (ամերիկյան ֆուտբոլ) 570 մլն
25 Դերեկ Ջիթեր (բեյսբոլ) 555 մլն