Մեծ Բրիտանիան առաջին երկիրն է, որը հավանություն Է տվել COVID-19-ի դեմ մոլնուպիրավիրի կիրառմանը. Այն կարող է օգտագործվել տանը

Մանրամասներ

ա

Մեծ Բրիտանիան դարձել է աշխարհում առաջին երկիրը, որը հավանություն է տվել մոլնուպիրավիրի՝ կորոնավիրուսի դեմ Միացյալ Նահանգների Merck ընկերության արտադրության պատրաստուկին: Այդ մասին ասված է այն հաղորդագրության մեջ, որը նոյեմբերի 4-ին տարածել է Մեծ Բրիտանիայի Դեղորայքային միջոցների և բժշկական նշանակության արտադրանքի հսկողության գործակալությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշում է Մեծ Բրիտանիայի բժշկական կարգավորիչը, պատրաստուկն «ժանվտանգ է և արդյունավետ COVID-19-ի թեթև և չափավոր ընթացքով մարդկանց հոսպիտալացման և մահվան վտանգի նվազեցման հարցում, որոնք լուրջ հիվանդության զարգացման ռիսկ ունեն:

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդն այսօրվա օրը համարել է «պատմական երկրի համար»:

«Մեծ Բրիտանիան դարձավ աշխարհում առաջին երկիրը, որը հավանություն տվեց հակավիրուսային պատրաստուկին, որը կարող է օգտագործվել տանը COVID-19-ի դեմ»,- ասել Է նաը: