Իրկուտսկում կործանված Ան-12 ինքնաթիռում 9 մարդ է եղել

Մանրամասներ

ա

Իրկուտսկում կործանված Ան-12 ինքնաթիռում 9 մարդ է եղել։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ տարածաշրջանային ղեկավարի առաջին տեղակալ Անդրեյ Ռյաբովոլովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ ինքնաթիռում գտնվել է 9 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 5 անդամ եւ 4 անձ, որոնք ուղեկցել են բեռը։

Նա հավելել է, որ հայտնաբերվել են 6 մարդու մնացորդներ։ Ռյաբովոլովը նաեւ նշել է, որ 9 անձանցից 4-ը Ռուսաստանի, 3-ը Բելառուսի, 2-ը Ուկրաինայի քաղաքացիներ են։