Աշխարհը թևակոխում է աճող անկայունության ժամանակաշրջան. Պենտագոնը զգուշացնում է

Մանրամասներ

ա

Միջազգային հանրությունը թևակոխում է աճող ռազմավարական անկայունության դարաշրջան, միջազգային հարաբերությունների համակարգում այժմ ուժի երեք կենտրոն է ձևավորվում՝ Ռուսաստան, Չինաստան և ԱՄՆ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ նման կանխատեսում է արել ԱՄՆ ԶՈւ շտաբերի պետերի հանձնաժողովի նախագահ, գեներալ Մարկ Միլլին:

«Մենք մտնում ենք ուժի երեք բևեռ ունեցող աշխարհ, որտեղ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Չինաստանը, բոլորն էլ մեծ տերություններ են: Իմ կարծիքով՝ մենք մտնում ենք մի աշխարհ, որը ռազմավարական առումով ավելի անկայուն է համարվելու, քան վերջին 40, 50, 60 կամ 70 տարում»,- ասել է ամերիկացի հրամանատարն անվտանգությանը նվիրված համաժողովում:

«Մենք մեծ տերությունների միջև խաղաղության 76-ր տարում ենք, և թևակոխում ենք աճող անկայունության և ռիսկի ժամանակաշրջան: Եվ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Չինաստանը, ինչպես նաև բոլոր մյուսները, Վաշինգտոնի բոլոր դաշնակիցներն ու գործընկերները պետք է շատ, շատ զգույշ լինեն այն առումով, թե ինչպես ենք գործակցելու միմյանց հետ ապագայում»,- նախազգուշացրել է գեներալը: