ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, թե մտադիր է ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի հետ ապագա բանակցություններում պարզաբանել, որ Վաշինգտոնը Պեկինի հետ մրցակցում է, այլ ոչ թե ցանկանում Է հակամարտություն բորբոքել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Նրա (Սի Ծինպինի) հետ վիրտուալ ձևաչափով ապագա բանակցությունների վերաբերյալ, որոնց ստույգ ամսաթիվը դեռ չի որոշվել, ցանկանում եմ, որպեսզի թյուրըմբռնում չլինի, ասել, որ դա մրցակցություն է, այլ ոչ թե հակամարտություն»,-Բայդենը հայտնել է մամուլի ասուլիսում:
Նա նշել է, որ արդեն երկար ժամանակ է՝ շփվում է Սի Ծինպինի հետ, այդ թվում՝ երբ զբաղեցնում էր ԱՄՆ-ի փոխնախագահի պաշտոնը: Նախագահի խոսքով՝ ինքը Սի Ծինպինին հայտարարել է Վաշինգտոնի ցանկության մասին, որպեսզի Պեկինը «խաղա ըստ կանոնների»:
Այդ համատեքստում Բայդենը հիշատակել է գործելակերպի նորմերն օդային և ծովային տարածություններում, կիբեռտարածության անվտանգության վրա աշխատելու անհրաժեշտության մասին: Անհրաժեշտ է, որպեսզի ԱՄՆ-ն և ՉԺՀ-ն խուսափեն «չկանխամտածված» հակամարտությունից, ամփոփել է Բայդենը:
«Դա մրցակցություն է, այլ ոչ թե հակամարտություն». Բայդենը խոսել է Չինաստանի հետ ԱՄՆ-ի բնականոն փոխհարաբերությունների մասին
Մանրամասներ
0Comments