3 հազար 3 հարյուր բուժաշխատողի հեռացրել են աշխատանքից պատվաստվելուց հրաժարվելու պատճառով

Մանրամասներ

ա

Բրիտանական Կոլումբիա արեւմտյան նահանգի ավելի քան 3,3 հազար բուժաշխատող հեռացվել է աշխատանքից COVID-19-ի դեմ պատվաստվելուց հրաժարվելու պատճառով։ Այս մասին երկուշաբթի, հղում կատարելով տարածաշրջանի առողջապահության նախարարության ղեկավար Էդրիան Դիքսին, տեղեկացրել է Global News հեռուստաալիքը։

Նրա խոսքով՝ նահանգի 127,5 հազար բուժաշխատողների 96 տոկոսը արդեն ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստման լրիվ չափաբաժինը, եւս 2 հազար մարդ առայժմ մեկ պատվաստում է ստացել։ Մնացած 3 325 մարդիկ կամ հրաժարվել են տվյալներ ներկայացնել պատվաստման մասին, կամ չեն պատվաստվել, ինչի արդյունքում հեռացվել են աշխատանքից առանց աշխատավարձի պահպանման, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Դրանից հետո, փաստել է Դիքսը, տարածաշրջանի հիվանդանոցները բախվել են բուժանձնակազմի պակասի խնդրին, ինչի հետ կապված դադարեցվել են շատ վիրահատություններ։ Ավելի վաղ Բրիտանական Կոլումբիայի իշխանությունները վերջնագիր էին ներկայացրել բուժաշխատողներին՝ ստանալու քովիդի դեմ լիակատար պատվաստում մինչեւ հոկտեմբերի վերջը։

Նման վերջնագիր բուժաշխատողներին ներկայացրել են նաեւ Քվեբեք արեւելյան նահանգի իշխանությունները, որի ժամկետը լրացել է հոկտեմբերի 15-ին, բայց ավելի ուշ ժամկետը հետաձգվել է մինչեւ նոյեմբերի 15։ Միեւնույն ժամանակ, բուժաշխատողների արհմիությունը հայց է ներկայացրել նահանգի Գերագույն դատարան, որը, ինչպես սպասվում է, պետք է որոշում կայացնի նոյեմբերի 15-ին։ Բուժաշխատողները պնդում են, որ իշխանությունների այդ որոշումը անօրինական է։ Հոկտեմբերի 13-ին Քվեբեքի առողջապահության նախարարության ղեկավար Քրիստիան Դյուբեն տեղեկացրել է, որ տարածաշրջանի բուժհաստատությունների բոլոր աշխատակիցների 96 տոկոսը լիակատար պատվաստում է ստացել, իսկ 21,9 հազար մարդ կամ չի ավարտել այն, կամ դեռեւս առաջին չափաբաժինը չի ստացել։