Գազի արդյունահանումը Ռուսաստանում տասն ամսվա ընթացքում աճել Է 11,1 տոկոսով

Մանրամասներ

ա

2021 թվականի հունվար-հոկտեմբերին գազի արդյունահանման ծավալը Ռուսաստանում 11,1 տոկոսով աճել Է 2020 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ եւ կազմել՝ 625,67 մլրդ խորանարդ մետր: Ինչպես տեղեկացնում Է ՋերմաԷներգետիկական համալիրների կենտրոնական կարգավարական վարչությունը (ՋԷՀ ԿԿՎ): Նահանջ տարվա ուղղումը նկատի Է առնված:

Հոկտեմբերին Ռուսաստանում արդյունահանել են 65,81 մլրդ խորանարդ մետր գազ, ինչը 4,6 տոկոսով ավելի Է 2020 թվականի հոկտեմբերի արդյունահանումից:

ՋԷՀ ԿԿՎ-ն «Գազպրոմ»-ի վերաբերյալ տվյալներ չի հրապարակում: Դրանք որպես «հաշվարկային» ներառված են «մյուս ընդերքօգտատերերի» արդյունահանման ծավալի մեջ, որոնք 2021 թվականի հունվար-հոկտեմբերին արդյունահանել են 452,02 մլրդ խորանարդ մետր գազ (հոկտեմբերին՝ 46,95 մլրդ խորանարդ մետր գազ):

Անկախ գազային խոշորագույն ընկերությունը՝ ՆՈՎԱՏԷԿ-ը, ընթացիկ տարվա տասն ամսվա ընթացքում արդյունահանել Է 63,4 մլրդ խորանարդ մետր գազ (հոկտեմբերին՝ 6,3 մլրդ խորանարդ մետր գազ), հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: