2022 թվականի Range Rover-ն է, նորացված ոճով, նոր և շքեղ տեխնոլոգիական առանձնահատկություններով

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջովին նոր՝ 2022 Range Rover-ն ի սկզբանե վերափոխվել է․ նորացված ոճ, նոր և շքեղ տեխնոլոգիական առանձնահատկություններ: 

Land Rover-ը դեռևս չի հրապարակել նոր Range Rover-ի ստանդարտ և ընտրովի առանձնահատկությունների մանրամասն ցուցակը։ Բայց մասնագետները խորհուրդ են տալիս ընտրել միջին դասի Autobiography մոդելը, որն, անկասկած, կավելացնի մի շարք պահանջված առանձնահատկություներ, որոնք կգնահատեն շքեղությունը նախընտրող գնորդները:

Օրինակ, Autobiography-ն ունի ստանդարտ 1600 վտ հզորությամբ Meridian ստերեո համակարգ, որն ունի նստարանգլխի գլխամասում տեղադրված բարձրախոսներ և ակտիվ աղմուկի ջնջելու հնարավորություն:

2022 թվականի Range Rover-ն առաջարկվում է թափքի ինչպես կարճ, այնպես էլ երկար ոճով։ Վերջինս շնորհիվ ավելացվել է երրորդ շարքի նստատեղեր և ավելի ընդարձակ բեռնախցիկ:

Մանրամասները՝ տեսանյութում