«Խաղաղ հեղափոխություն». Ի՞նչ է հասունանում Վրաստանում

Մանրամասներ

ա

Վրացական ընդդիմությունն այս կիրակի կներկայացնի հետագա գործողությունների ծրագիրը, հայտարարել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» առաջնորդ, Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Նիկա Մելիան։ Այս մասին , Փաստինֆոյի փոխանցմամբ, հայտնում է sputnik-georgia.ru-ն։

Այսպես նա մեկնաբանել է ԿԸՀ-ի հաղորդագրությունները ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլում կուսակցության պարտության մասին։ Ընդդիմությունը, ըստ նախնական տվյալների, չի կարողացել հաղթել երկրորդ փուլում ոչ մի քաղաքում, բացի Ծալենջիխայից՝ Վրաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող փոքրիկ քաղաքից:

«Մենք կներկայանանք կոնկրետ ծրագրով, մեր պայքարն անզիջում է լինելու»,- ասել է Մելիան՝ ընդգծելով, որ «Վրաստանում ընտրությունները կորցրել են իրենց իմաստը»։

«Նեղ կուսակցական շահեր այլևս չկան, և հիմա եկել է մեկ գաղափարի շուրջ համախմբվելու ժամանակը»,- հայտարարել է նա։

«Ընդդիմադիր կուսակցությունների կոալիցիոն միասնությունը լավ աշխատեց, ժողովուրդը հավատ ձեռք բերեց, մեր հիմնական խնդիրն է, որ կոալիցիան ընդլայնվի, և դրանում տեղ ունենան ոչ միայն կուսակցությունները, այլև հասարակությունը, ակտիվ քաղաքացիները, բոլորը, ովքեր հասկանում են, որ ներկայիս իշխանության օրոք երբեք նորմալ ընտրություններ չեն լինի»

Նախնական տվյալներով՝ ընդդիմադիր կուսակցությունների միջեւ հետագա գործողությունների ռազմավարության վերաբերյալ կոնսուլտացիաները կսկսվեն արդեն առավոտից։։

«Միացյալ ազգային շարժման» առաջնորդներից Գիա Բարամիձեն ասել է, որ դիտարկվում է «խաղաղ հեղափոխության սցենար»։

«Մեզ ոչինչ չի մնում, քան խաղաղ հեղափոխությունը, խաղաղ հեղափոխությունը նշանակում է այս ռեժիմի լիակատար մեկուսացում, որպեսզի բոլոր քաղաքացիները երես թեքեն նրանից... Վաղը-մյուս օրը մենք սկսելու ենք լայնածավալ ակցիա, և այս ակցիան չի ավարտվելու. լինեն դա վրաններ, բողոքի ակցիաներ, ակցիաներ տարբեր քաղաքներում»,- ասել է Բարամիձեն։

Իշխող կուսակցությունն արդեն մեկնաբանել է «Միացյալ ազգային շարժման» առաջնորդների հայտարարությունները՝ զգուշացնելով, որ նրանք թույլ չեն տա անկարգություններ։

«Մենք ադեկվատ պատասխանով կհադարձենք բոլոր գործողություններին, որոնք մարտահրավեր են դառնալու մեր երկրի համար և սպառնալիք սահմանադրական կարգի համար: Ադեկվատ պատասխան ասելով՝ նկատի ունենք երկրի օրենքը և Սահմանադրությունը»,- ասել է կուսակցության ներկայացուցիչ Ալուդա Գուդուշաուրին:

Երեկ Վրաստանում տեղի է ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլը։ Քաղաքացիներն ընտրել են 20 մունիցիպալիտետների, այդ թվում՝ մայրաքաղաքի և չորս խոշոր քաղաքների՝ Բաթումիի, Քութայիսիի, Փոթիի և Ռուսթավիի քաղաքապետերին։ Բոլոր քաղաքներում, բացի Ծալենջիխից, երկրորդ փուլում հաղթել են իշխող կուսակցության ներկայացուցիչները։ Ընդդիմությունը, սակայն, հայտարարել է, որ չի ճանաչում ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները՝ համարելով, որ դրանք կեղծվել են իշխանությունների կողմից։