Հռոմում բացվեց G20 երկրների առաջնորդների գագաթնաժողովը

Մանրամասներ

ա

Իտալիայի մայրաքաղաքում մեկնարկել է G20 երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովը։ Ղեկավարները սկսել են ժամանել շաբաթ առավոտյան Հռոմի Եվրո թաղամասում գտնվող «Նուվոլա» (Cloud) կոնգրեսական կենտրոն, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Գագաթնաժողովի նախագահ, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին ողջունում է մասնակիցներին, այդ թվում՝ պետությունների եւ կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի ղեկավարներին։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գագաթնաժողովի հանդիպումներին կմասնակցի տեսակապի միջոցով։ Նրա ելույթը սպասվում է երկու նիստով՝ «Գլոբալ տնտեսությունը եւ գլոբալ առողջությունը» եւ «Կլիմայի փոփոխությունը եւ շրջակա միջավայրը»։
Երկրների ներկայացուցիչները, որոնք կազմում են աշխարհի բնակչության 60 տոկոսը, համաշխարհային ՀՆԱ-ի 80 տոկոսը եւ արտահանման 75 տոկոսը, կքննարկեն այնպիսի հրատապ հարցեր, ինչպիսիք են կլիման, առողջությունը և կայուն զարգացումը:

Գագաթնաժողովի ժամանակ իշխանությունները հրահանգել են փակել Հռոմի օդային տարածքը։ Անվտանգությունն ապահովում են մոտ 10 հազար իրավապահներ։ Տարածքը վերահսկելու համար օգտագործվում են դրոններ։ Դեսպանատների եւ հյուրանոցների տարածքները, որտեղ ապրում են պատվիրակությունները, ինչպես նաեւ բոլոր պալատներն ու վիլլաները, որտեղ ընթրիքներ եւ ընդունելություններ են նախատեսված, ուժեղացված պաշտպանության տակ են առնվել։ G20 երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ քաղաքում փակ են մետրոյի 14 կայարանները, հնագիտական ​​վայրեր եւ թանգարաններ մուտքը  սահմանափակված է: