Մատվիենկոն աղոթո՞ւմ էր Նիկոլի վերընտրվելու համար

Մանրամասներ

ա

«Հրապարակ» թերթը գրում է. «Տարբեր կարծիքներ են շրջանառվում, թե աշխարհաքաղաքական կենտրոններն ինչ վերաբերմունք ունեն Հայաստանի իշխանությունների եւ, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Որոշ փորձագետներ կարծում են, որ Փաշինյանն այսօր ձեռնտու է բոլորին: Ոմանք էլ պնդում են, թե ՌԴ իշխանությունները նրան ուզում են օր առաջ հեռացնել իշխանությունից:

Այս առումով մի ուշագրավ պատմություն պատմեց վերջերս պաշտոնական պատվիրակության կազմում ՌԴ մեկնած հայ պաշտոնյաներից մեկը: Ասաց, որ ոչ պաշտոնական հանդիպումներից մեկի ժամանակ իրենք շոկի մեջ են ընկել, երբ ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, անդրադառնալով հունիսի 20-ի ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին, բառացիորեն ասել է. «Мы молились, чтобы его переизбрали»: Խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին է եղել»: