ՊՆ փոխնախարարը տեղեկություն չունի Գեղարքունիքի լարվածության և վիրավոր զինվորների մասին լուրերից

Մանրամասներ

1

Տեղեկություններ են տարածվում, որ այս պահին Գեղարքունիքի պետական սահմանի հատվածում լարվածություն կա, իրկանում ինչ է տեղի ունեցել, նռնակի պայթյունից քանի՞ վիրավոր ունենք, եւ դա ինչ կապ ունի լարվածության հետ: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ դիմելով պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին:

Վերջինս ի պատասխան ասաց. «Այս պահին զերծ կմնամ պատասխանել այդ հարցին, քանի որ հստակ որևէ տեղեկատվություն չունեմ։ ՊՆ-ից դուրս գալու ժամանակ ես նման տեղեկություն չեմ ստացել: Եթե մինչեւ նիստի ավարտը ինչ-որ բան լինի, կհորդորեմ, որ մեր լրատվականը արագ հրապարակի»:

Թագուհի Թովմասյանը նկատեց, որ պաշտպանության նախարարությունը սահմանային միջադեպերի վերաբերյալ լրատվություն հաղորդելիս երբեք օպերատիվությամբ  աչքի չի ընկել։