Փելա սարի վրա դիրքային փոփոխություններ չեն եղել. Փաշինյան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Փելա սարի վրա դիրքային փոփոխություններ չեն եղել։ Այս մասին հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստին կառավարության ժամին, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հիշեցրեց, որ Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը արդեն հանդիպել է պատգամավորների հետ, տվել նրանց բոլոր հարցերի պատասխանները, այդ թվում՝ Փելա սարի մասով։

«Փելա սարի վրա դիրքային փոփոխություններ չեն եղել։ 2020 թվականի դեկտեմբերից մեր սահմանապահ ծառայությունը ծառայություն է իրականացնում այն դիրքերում, որոնք կային նախկինում: Չգիտեմ էլ ինչ կարելի է ավելացնել»,- ասաց Փաշինյանը։