ՊՆ-ն այն կազմակերպությունը չէ, որ դուք ինչ ուզեք, հարցնեք, մենք էլ ինչ ուզենք, պատասխանենք. նախարարը՝ Գեղամ Մանուկյանին

Մանրամասներ

ա

Նիկոլ Փաշինյանը նոր հայտարարեց, որ 2020 թվականի դեկտեմբերից մեր զորքերը կանգնած են Փելասարում, բայց նոյեմբերի 9-ի հայտարարությամբ զորքերը կանգնում էին այնտեղ, որտեղ կանգնած էին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը և հիշեցրեց, որ Կապանում հայկական զորքերը մինչ այդ կանգնած էին 10 կմ-ից ավելի առաջ:

Ընդդիմադիր պատգամավորը հայտնեց, որ հոկտեմբերի սկզբին ՊՆ-ին հարցում էր ուղարկել պարզելու համար, թե 2020 թվականի դեկտեմբերի 17-18-ին հայկական զորքերի հետքաշման համար եղե՞լ է գրավոր հրաման և ո՞ւմ կողմից, ինչպես նաև ցանկացել  է պարզել, թե ինչի՞ հիման վրա է նման որոշում կայացվել և այդ մասին ՀՀ ԶՈւ-ի կողմից ստորագրվե՞լ է որևէ փաստաթուղթ: