Վարանդայից մինչև Ստամբուլ ավտոճանապարհների և երկաթուղային գծերի կառուցում է նախատեսվում. Էրդողան

Մանրամասներ

1

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանից վերադառնալուց հետո կիսվել է իր այցի տպավորություններով: Ելույթ ունենալով Արդարության և զարգացման իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում՝ Էրդողանը նշել է, որ Թուրքիան իր ուժերի ներածին չափով ներդրում է անում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնման հարցում:

Էրդողանի խոսքով՝ Վարանդայի միջազգային օդանավակայանի կառուցմանը մասնակցել է 12 թուրքական ընկերությունը:

Նա հույս է հայտնել, որ հաղորդակցություն կծավալվի Վարանդայից մինչև Ստամբուլ: «Նախատեսվում է ինչպես ավտոմոբիլային ճանապարհների, այնպես էլ երկաթուղային գծերի կառուցում»,- նշել է Էրդողանը: