Փողոցային պայքարը կարող է զարգանալ, երբ մարդիկ ունեն պայքարողի օրինակ

Մանրամասներ

ա

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը գրառում է կատարել՝ նշելով, թե ինչպես կարող է զարգանալ փողոցային պայքարը։

«Փողոցային պայքարը կարող է զարգանալ, երբ մարդիկ ունեն պայքարողի օրինակ:

Երբ երկու համազգեստով տղամարդ կարողանում են տանել ոչ ամենաատլետիկ պատգամավորին, դա վատ օրինակ է:

Երբ ստիպված 100 զինվորական են բերում դա անելու համար` լավ օրինակ է:

Այս տխուր նոտայի վրա քաղաքական իմ գիտելիքները ավարտվեցին»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։