Թուրքական մեջլիսը կողմ է քվեարկել Իրաքում և Սիրիայում ռազմական գործողությունները 2 տարով երկարաձգելու բանաձևին

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Թուրքիայի խորհրդարանը հոկտեմբերի 26-ին վավերացրել է բանաձևը՝ երկու տարով երկարաձգելու հյուսիսային Իրաքում և Սիրիայում հակաահաբեկչական անդրսահմանային գործողություններ իրականացնելու թույլտվությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Որոշմանը կողմ են քվեարկել իշխող «Արդարություն և զարգացում», «Ազգայնական շարժում» և ընդդիմադիր «Լավ» կուսակցությունները, իսկ հիմնական ընդդիմությունը՝ Հանրապետական ժողովրդական կուսակցությունը և Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, դեմ է քվեարկել:

Բանաձևը խորհրդարան էր ներկայացվել կառավարության կողմից: Բանաձևում մասնավորապես նշվել է, որ Թուրքիայի հարավային սահմաններին ռիսկերն ու շարունակվող հակամարտություններից բխող սպառնալիքները շարունակում են աճել:Այդպիսով, Հյուսիսային Իրաքում և Սիրիայում թուրքական զինուժը ռազմական զինուժը կկարողանա գործողություններ իրականացնել մինչև 2023 թվականի հոկտեմբերի 30-ը: