ԱԺ նախագահի տեղակալների ընտրությունը տեղի կունենա հունվարի 15-ին

«Իմ քայլը» խմբակցությունը հայտարարել է ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնում կպաշտպանի ԲՀԿ-ի թեկնածուին:
ԱԺ

ԱԺ նախագահի տեղակալների ընտրությունը տեղի կունենա հունվարի 15-ին: 7-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված է 3 քաղաքական ուժ. «Իմ քայլը» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն և «Լուսավոր Հայաստան» կուսակցություն:

«Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածությունը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնում առաջադրել է Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը, իսկ «Լուսավոր Հայաստան»-ն առաջադրել է Մանե Թանդիլյանի թեկնածությունը:

Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարել է ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության թեկնածուին պաշտպանելու մասին: