Դեպի Եգիպտոս շրջագայության ռեկորդային պահանջարկ է ձևավորվել

Մանրամասներ

ա

Ռուսաստանի զբոսաշրջիկները Եգիպտոսի թանկ հյուրանոցների գրթե բոլոր տեղերը վերցրել են նոյեմբերյան երկար հանգստյան օրերի համար: Այդ մասին, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի (ՌՏՕԱ) գործադիր տնօրեն Մայա Լոմիձեն:

«Տուրօպերատորներն արձանագրում են Եգիպտոս շրջագայությունների ռեկորդային պահանջարկը նոյեմբերյան տոների ժամանակաշրջանում: Պահանջարկին դրդել Է լոքդաունը Մոսկվայում եւ Ռուսաստանի տարածաշրջաններում: Դրա հետ մեկտեղ, տեղերի առավել մեծ անբավարարություն Է արձանագրվում Եգիպտոսի թանկ հյուրանոցներում, առկա Է նաեւ մեկ այլ գործոն՝ գործնականում առկա կանոնավոր չվերթների մեծ ծանրաբեռնվածությունը: Օրինակ, չարտերները Եգիպտոսում կգործարկվեն միայն նոյեմբերի 9-ից»,-ասել Է Լոմիձեն:

ա

Ավելի վաղ ասոցիացիան գործակալությանը հաղորդել Է, որ Եգիպտոսը գլխավորել Է ռուսաստանցիների շրջանում առավել մեծ տարածում ունեցող ուղղությունների վարկանիշը նոյեմբերի հանգստյան օրերի ժամանակաշրջանում: Լոմիձեի խոսքով՝ ճյուղի մի շարք ներկայացուցիչներ նշում են, որ նոյեմբերյան տոների չվերթները Եգիպտոս ծանրաբեռնված են ավելի քան 75 տոկոսով:

«Առավելակետի շրջանում տեղերի դեֆիցիտի վերացմանը չի օգնի նաեւ հյուրանոցների բեռնվածության սահմանաքանակը չեղարկելու վերաբերյալ Եգիպտոսի զբոսաշրջության նախարարության վերջերս ընդունված որոշումը: Հոկտեմբերի 21-ից Եգիպտոսի հյուրանոցներին թույլատրել են աշխատել 100 տոկոս ծանրաբեռնվածությամբ՝ 70 տոկոսի փոխարեն»,-նշել Է նա:

«Տուրօպերատորների միագումար գնահատումներով՝ ռուսաստանցիները հիմնականում մեկնում են Խուրգադա եւ Շարմ-Էշ-Շեյխ, ընդ որում՝ այդ առողջարաններն ամրագրում են գործնականում հավասար բաժիններով՝ 50:50: Ամենից հաճախ մեր հայրենակիցները Եգիպտոսի առողջարաններ փաթեթային շրջագայություններ են ձեռք բերում 7-10 գիշերվա համար»,-պատմել Է Լոմիձեն: Նրա խոսքով՝ Եգիպտոս շրջագայությունների վաճառքներն Ամանորի համար ընթանում են սպասվող նվազ ակտիվությամբ, քան նոյեմբերյան տոների համար: Ռուսաստանում հոկտեմբերի 30-ից մինչեւ նոյեմբերի 7-ը սահմանվում են ոչ աշխատանքային օրեր՝ կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով:

ա

Միեւնույն ժամանակ ՌԴ-ի առանձին տարածաշրջաններում ոչ աշխատանքային օրերն ավելի շուտ են սահմանվում: Մոսկվայում դրանք հոկտեմբերի 30-ից մինչեւ նոյեմբերի 7-ն են: Այդ ժամանակաշրջանում փակվում են քաղաքի գրեթե բոլոր կազմակերպություններն ու ձեռնարկությունները, բացի նրանցից, որոնք ապահովում են դրա գործառումը: Աշխատելու են առաջին անհրաժեշտության մթերքների եւ ապրանքների խանութները, դեղատները: Ռոստորանները կկարողանան սպասարկել միայն առաքմամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

ա