Չարիքի եռանկյունին՝ ամերիկացիները, սիոնիստները, բրիտանացիները և նրանց տարածաշրջանային ծառաները, սպառնալիք չեն Իրանի համար

Մանրամասներ

ա

Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Հոսեյն Բաքերին ընդգծել է ԱՄՆ-ի և նրա տարածաշրջանային խմբերի հզորության նվազումը՝ զգուշացնելով, սակայն, որ ամերիկյան և սիոնիստական սպառնալիքները դեռևս առկա են։

Ինչպես գրում է Tasnim գործակալությունը, երեքշաբթի ելույթ ունենալով ռազմական միջոցառման ժամանակ՝ Բաքերին ասել է, որ «հանցագործ ԱՄՆ-ի» և նրա տարածաշրջանային համախոհների անկման և թուլության դարաշրջանն արդեն սկսվել է:

«Հանցագործ ԱՄՆ-ն և սիոնիստները ցույց են տվել, որ թեև իրենց համար դժվարացել է ուղղակի ռազմական գործողություններ ձեռնարկելը, նրանք երբեք չեն հրաժարվի Իսլամական Հանրապետության վարչակազմի դեմ դավադրություններից, թշնամանքից և կշարունակեն տարբեր ձևերով սպառնալիքներ ներկայացնել և խնդիրներ ստեղծել Իրանի և մեր երկրի տարածաշրջանային գործընկերների համար»,- հավելել է ԳՇ պետը:

Նա շարունակել է, որ Իրանի ռազմական ուժերը մշտապես վերահսկում են սպառնալիքները և բարձրացնում են իրենց օպերատիվ պատրաստվածությունը, քանի որ սպառնալիքներն ավելի են բարդացել։

«Իրանի արտաքին և արտատարածաշրջանային թշնամիները, հատկապես չարիքի եռանկյունին, այն է՝ ամերիկացիները, սիոնիստները, բրիտանացիները և նրանց տարածաշրջանային ծառաները, չեն կարող լուրջ ռազմական սպառնալիքներ ներկայացնել Իրանի համար»,- ասել է նա։