Իսրայելի օդուժն առաջիկա ամիսներին կսկսի նախապատրաստվել Իրանի միջուկային կառույցներին հարվածներ հասցնելուն

Մանրամասներ

1

Իսրայելի օդուժը հաջորդ տարվանից կսկսի նախապատրաստվել Իրանի միջուկային ծրագրին հարվածներ հասցնելուն՝ ֆինանսավորում հատկացնելով և թարմացնելով առաքելության վերապատրաստման ժամանակացույը: Այս մասին գրում է Times of Israel-ը:

Ինչպես պարբերականը նշում է, 2015 թվականի միջուկային գործարքի վերականգնման շուրջ ստեղծված անորոշ իրավիճակի ֆոնին՝ Իսրայելի պաշտպանական ուժերը վերջին ամիսներին ակտիվացրել են ջանքերը՝ նշանակալի ռազմական հարված նախապատրաստելու Թեհրանի միջուկային կառույցների ուղղությամբ:

«2015-ին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ստորագրմամբ՝ Իսրայելը մի կողմ դրեց Իրանի միջուկային կառույցներին ուղղված ռազմական հարվածների մշակումը՝ պաշտպանական ուժերը կենտրոնացնելով այլ տարածաշրջանների վրա: Սակայն 2018 թվականին ԱՄՆ-ի՝ միջուկային գործարքից դուրս գալուն զոըգահեռ, որին հաջորդեց նաև Իրանի կողմից պարտավորվածությունների կատարման մեղմացումը, խնդիրը կրկին կարևորություն ստացավ Իսրայելում»,- հայտնում է աղբյուրը: