Հայաստանը երկու մասի բաժանող «Սյունիքի միջանցք» ծրագիրը պետք է բացառել՝ ինչպես ռուսական վերահսկողությամբ, այնպես էլ՝ առանց դրա

Մանրամասներ

1

«Սյունիքի միջանցք» ծրագրի իրականացումը պետք է բացառել՝ ինչպես ռուսական վերահսկողությամբ, այնպես էլ՝ առանց դրա։ «Սյունիքի միջանցք» ասվածը հնարավոր չպետք է լինի՝ անգամ ռուսական վերհսկողության ներքո, որովհետև Թուրքիան և Ադրբեջանն աստիճանաբար տարածքը կլայնացնեն. Այսօր անգամ ռուսական վերհսկողության տակ լինելով՝ նրանք առաջ եկել և Սև լճի տարածքում և Գեղարքունիքի մարզում։ Պետք է պարզապես գնալ ընդամենը ճանապարհների ապաշրջափակման՝ առանց սահմանների սահմանագծման ու սահմանազատման փաստաթղթի։

Դա հիմա բխում է հայկական շահից, որը պետք է պնդել, իսկ եթե Ադրբեջանը խնդիրներ առաջացնի ապօրինի քարտեզների հետ կապված, ապա դա կարելի է վիճարկել միջազգային դատարաններում՝ խնդիրը հանձնելով այդ ատյաններին։ Պարտադրանքով հիմա պետք չէ չգնալ սահմանագծման։ Եթե մի բան շտապեցնում են, ուրեմն շտապեցնողները ունեն այլ նպատակ, սահմանագծումները մինչև 20 տարի են տևում բարեկամ երկրների միջև, իսկ հակառակորդ պետությունների մեջ՝ ավելի երկար, այնպես որ, «Սյունիքի միջանցք» ադրբեջանական տարբերակը նշանակում է՝ Հայաստանը բաժանել երկու մասի ու տալ երրորդ երկրի։

Հայաստանի իշխանությունը եթե անգամ նոյեմբերի 9-ին որևէ փաստաթուղթ ստորագրի, պետք է հստակ գիտակցի, որ իրավունք չունի Հայաստանից բացի՝ Արցախի սահմանների վերաբերյալ որևէ փաստաթուղթ ստորագրելու։

Հայաստանը Արցախի վերաբերյալ որևէ որոշում կայացնելու իրավունք ուղղակի չունի, դա Արցախի ղեկավարության որոշելիքն է։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում