Որքանո՞վ է հավանական, որ Ալիևն այս պահին կգնա լայնածավալ պատերազմական գործողությունների. Վարդան Ոսկանյան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Արցախում լայնածավալ ռազմական գործողությունը կդիտարկվի փաստացի պատերազմ Ռուսաստանի դեմ, իսկ Հայաստանի հատկապես Սյունիքի մարզում՝ Իրանի՝ դրանցից Բաքվի բռնապետի համար բխող ակնհայտ կործանարար հետևանքներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Որքանո՞վ է հավանական, որ Բաքվի բռնապետն այս պահին կգնա լայնածավալ պատերազմական գործողությունների։

Հենց սրա ճշգրիտ և համակողմանի գնահատումից է կախված, թե որքա՞ն են նրա կողմից շանտաժի, իսկ մեր կողմից դրան չտրվելու կամ հակադարձելու մանևրի հնարավորությունները և տիրույթը։

Կարծում եմ՝ Արցախում լայնածավալ ռազմական գործողությունը կդիտարկվի փաստացի պատերազմ Ռուսաստանի դեմ, իսկ Հայաստանի հատկապես Սյունիքի մարզում՛ Իրանի, դրանցից Բաքվի բռնապետի համար բխող ակնհայտ կործանարար հետևանքներով։

Բայց սա «խճապատկերի» ընդամենը մեկ՝ թեև խոշոր, սակայն, այսուհանդերձ, պատառիկային մասն է, իսկ ամբողջական պատկերը, որը վստահաբար ունի նաև այլ խիստ կարևոր բաղադրիչներ, հնարավոր կլինի ստանալ միայն պետական կառուցակարգերի և համահայկական ողջ ներուժի համադրմամբ։

Արվո՞ւմ է արդյոք նման գերկարևոր աշխատանք։ Կարծում եմ՝ ցավալիորեն, ո՛չ»,- գրել է իրանագետը։