1970-ականների քարտեզներով 3 անկլավների հարց է առաջանում․ Մեր ճանապարհների վերահսկողությունն անցնում է Ադրբեջանին

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Տիգրան Ավինյանն Ազգային ժողովում ասել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանագծումն ու սահմանազատումը կատարվելու է 1975-1976 թվականների քարտեզներով։

Եթե սահմանագծում և սահմանազատում արվի 1970-ական թվականների քարտեզներով, ապա այդ դեպքում անկլավների հարց է առաջանալու, իսկ զուտ տարածքի տեսակետից մեզ համար ձեռնտու չէ անկլավների փոխանակումը, որովհետև թեև Արծվաշենն իր 44 կմ տարածքով ավելին է մեզ մոտ գտնվող 3 անկլավների համեմատ, միևնույն է՝ Արծվաշենը մեզ ոչինչ չի տալու, իսկ մեզ մոտ գտնվող անկլավները ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհների վրա են գտնվում ու դրանց՝ Ադրբեջանին տալը նշանակում է այդ ճանապարհների վերահսկողությունը տալ Ադրբեջանին։

Ժամանակին Խորհրդային Միությունը միտումնավոր կերպով է Հայաստանի մայրուղին ադրբեջանական վերահսկողության տակ անցնելու խնդիր ստեղծել, նույնը նաև արել է Տիգրանաշենում, որը եթե տանք Ադրբեջանին, ապա Իրանի հետ մեր կապը կկտրվի, ուստի Հայաստանի համար նվազագույն կորուստներ կարող է բերել 1926 թվականի քարտեզով սահմանագծում անելը, որով Սոթքից Խոզնավար հատվածում առաջացած ադրբեջանական Զինված ուժերի ներկայացուցիչները ևս պետք է ետ քաշվեն, պետք է ետ քաշվեն Սև լճի 90 տոկոսից, որովհետև այն մայիսից վերահսկում են կեղծ քարտեզներին հղում անելով։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում