Պուտինը ՌԴ քաղաքացիություն է շնորհել Նատալյա Օրեյրոյին և նրա որդուն

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի քաղաքացիություն է շնորհել ուրուգվայցի երգչուհի և դերասանուհի Նատալյա Օրեյրոյին և նրա որդուն։

Պետության ղեկավարի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է երկուշաբթի պաշտոնական իրավական ակտերի պորտալում։

«Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության ընդունել հետևյալ անձանց՝ Օրեյրո Իգլեսիաս Նատալյա Մարիսա՝ ծնված 1977 թվականի մայիսի 19-ին Ուրուգվայում, նրա որդուն՝ Մոլիո Օրեյրո Մերլին Ատահուալպային՝ ծնված 2012 թվականի հունվարի 26-ին Արգենտինայում»,-ասվում է փաստաթղթում:

2020 թվականի հունիսին Նատալյա Օրեյրոն ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել էր, որ դիմում է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար և արդեն ներկայացրել է փաստաթղթերը: