Քննարկվում է դպրոցական արձակուրդները մեկ շաբաթով երկարաձգելու, իսկ բուհերում հեռավար ուսուցման անցնելու հարցը

Մանրամասներ

ա

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը քննարկում է դպրոցական արձակուրդների ժամկետը երկարաձգելու առողջապահության նախարարության առաջարկը:

ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ, ՀՀ , համաճարակային լարված իրավիճակով պայմանավորված, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն առաջարկել է երկարաձգել դպրոցական արձակուրդների ժամկետը մեկ շաբաթով: Բուհերի հետ կապված առաջարկվել է անցնել հեռավար կրթության:

Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացրել էր, որ Հայաստանում համավարակով պայմանավորված իրավիճակը շարունակում է լարված մնալ, բուժհաստատությունները աշխատում են գերծանրաբեռնված: