Գյումրիում բավականին ուժեղ ցնցումներով երկրաշարժ է զգացվել

Մանրամասներ

1

Քիչ առաջ Գյումրիում երկրաշարժ զգացվեց: 

Բարձրահարկ շենքերի բնակիչները անգամ հասցրել են դուրս գալ տներից։ 

Նշում են, որ ցնցումն բավականին ուժեղ էր՝ մոտ 6-7 բալ ուժգնությամբ, բայց ըստ սեյսմիկ կենտրոնի 4,1 բալ է գրանցվել:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Բավրա, Աշոցք և Մուսաելյան գյուղերում 4 բալ, Լոռու մարզի Վանաձոր և Սպիտակ քաղաքներում` 3-4 բալ ուժգնությամբ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: