Երևանում BMW-ով մի քանի ավտոմեքենաներ ջարդած անչափահասը՝ 1 տարի առաջ մահվան ելքով վրաերթի հեղինակ է եղել

Մանրամասներ

1

Հոկտեմբերի 23-ին Երևանում առանց համարանիշների BMW մակնիշի ավտոմեքենայով  ջարդի հեղինակ,  17-ամյա Արտյոմ Հակոբյանը 2020 թվականին Երևանում մահվան ելքով վրաերթի հեղինակ է եղել, տեղեկացնում է shamshyan.com–ը։

Դեկտեմբերի 20-ին Պռոշյան փողոցում Արտյոմ Հակոբյանը, որն այդ ժամանակ 16 տարեկան է եղել, վրաերթի էր ենթարկել հետիոտնին: Հետիոտնը  տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն գիտակցության չգալով՝ մահացել էր:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին՝ ժամը 00։30-ի սահմաններում, Երևանի բնակիչ՝ 17-ամյա Արտյոմ Հակոբյանը իր վարած առանց համարանիշների BMW-ով Պուշկինի փողոցում բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW X5, Mercedes S500, Mercedes, BMW, BMW X6, Toyota Camry, Volkswagen, Opel Astra մակնիշի ավտոմեքենաներին։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։