Իրանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել ադրբեջանցի գործընկերոջը՝ իրանցի վարորդներին ազատ արձակելու համար

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Իրանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել ադրբեջանցի գործընկերոջը ՝ իրանցի վարորդներին ազատ արձակելու համար։

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը։

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը հեռախոսազրույցի ընթացքում շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին՝ ադրբեջանական կողմից ավելի վաղ ձերբակալված երկու իրանցի վարորդների ազատ արձակման համար։

«Զրույցի ընթացքում Աբդոլլահիյանը, անդրադառնալով երկու նախարարների վերջին կառուցողական շփումներին, բարձր է գնահատել Ադրբեջանում ձերբակալված երկու իրանցի վարորդների ազատ արձակումը և այս գործողությունը անվանել է կառուցողական քայլ, որը կարող է անհրաժեշտ հիմք հանդիսանալ թյուրիմացությունների հետագա լուծման համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Բացի այդ, իրանցի դիվանագետը «հորդորել է ավելի կառուցողական քայլեր ձեռնարկել եւ հեշտացնել իրանական բեռնատարների տեղաշարժը Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում»։ Բայրամովն իր հերթին «ողջունել է երկու կողմերի կողմից ձեռնարկվող դրական քայլերը ՝ հակասությունները լուծելու համար»:

Հոկտեմբերի 15 -ին Ադրբեջանի պետական ​​մաքսային կոմիտեն հաղորդեց, որ Ադրբեջանը Իրանին է վերադարձրել բեռնատարների երկու վարորդների, որոնք ձերբակալվել էին Հայաստանից Լեռնային Ղարաբաղ մուտք գործելու ժամանակ: