Մարդուց խլում են Հայրենիքն ու ասում ապրիր...

Մանրամասներ

ա

Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրել է.

«Հա... դժվար ժամանակներ են: Մարդուց խլում են գույներն ու ասում են ապրիր .... խլում են Հայրենիքն ու ասում ապրիր... խլում են սիրտն ու ասում ապրիր...
կտրում են թևերն ու ասում՝ Թռիր:
Ու էսքանից հետո մենք միևնույն է ԿԱՆՔ, մոլորված ու խճճված, բայց կանք, անհնարին դժվար, բայց՝ կանք...
... գորշության մեջ մեր Գույները պահում ենք, անթև իրականության մեջ լայն բացված թևերով թռնում, տմարդի միջավայրում լապտերը ՎԱՌ պահած գտնում Մարդուն և վերջապես ի հեճուկս ԱՄԵՆԻ Ու ԲՈԼՈՐԻ՝ ապրում...
Հ.Գ. երբեք էլ հեշտ չի եղել ու հեշտ չի:
Ես չգիտեմ «հեշտ» - ը ոնց է լինում:
Երևի միայն հանձնվելը ու վերջին ուղու վերջին պահը միայն...
իսկ մինչև այդ ՝ #Ապրել #ինչէլորլինի»։