Պուտինը հասկացրեց, որ թույլ չի տալու որևէ այլ խաղացողի «մուտքը» սահմանազատման գործում

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Պուտինյան շեշտադրումներից պարզ դարձավ, որ սահմանազատման գործընթաց ՌԴ-ն որևէ այլ խաղացողի «մուտք» թույլ չի տալու, թեև Եվրոպական միությունը, ԱՄՆ-ը, հղում անելով Մինսկի խմբին, բազմաթիվ առիթներով կողմերին աջակցելու պատրաստակամություն են հայտնել:

Նիկոլ Փաշինյանը ևս աշխարհաքաղաքական բոլոր կենտրոններին, ըստ էության, առաջարկել էր «գալ» տարածաշրջան և մասնակցել գործընթացներին մայիսի 12-ին ադրբեջանական ուժերի՝ ՀՀ տարածք ներխուժումից հետո: ՌԴ նախագահը հասկացրեց՝ բոլոր կարևոր գործընթացների լուծումը Ռուսաստանի ձեռքում է, քանի որ ներկայումս ամենակարևորը սահմանազատման գործընթացում քարտեզներն են, որոնց հիման վրա պետք է իրականանա սահմանազատումը:

Հայաստանում ոչ միայն միանշանակ չեն ընկալվել, այլև վտանգավոր են որակվել Պուտինի թեզերը, հատկապես, երբ սահմանազատման հարցում խոսքը քարտեզների մասին է, որոնք Հայաստանին ձեռնտու չեն: Ինչպես մասնագետներն են պնդում, կան 1975-1976 թթ., 1985թ., 1942թ. Խորհրդային քարտեզներ, և միայն դրանցով առաջնորդվելը սխալ է, հատկապես, երբ դրանք տնօրինում է միայն ռուսական կողմը, և մասնագետները դրանք ուսումնասիրելու, քննարկելու հնարավորություն չունեն: Սակայն ըստ էության նորություն չկար նրանում, որ այդ քարտեզներն են հիմք ընդունվելու, քանի որ այդ մասին ՀՀ իշխանությունները նախկինում խոսել էին՝ մինչև անգամ հստակեցնելով, որ խոսքը 1975-1976 թվականների քարտեզների մասին է:

ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստի ժամանակ հոկտեմբերի 15-ին Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ Հայաստանը պատրաստ է սկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթաց: «Մենք պատրաստ ենք սկսել այդ գործընթացը, և այս հարցում ակնկալում ենք նաև Ռուսաստանի և մեր մյուս միջազգային գործընկերների աջակցությունը»,- նշել էր Փաշինյանը՝ ըստ էության գործընթաց հրավիրելով այլ խաղացողների ևս, որոնց ՌԴ-ն մերժում է:
Հարկ է նաև հիշեցնել, որ ԵՄ-ն իր պաշտոնյաների միջոցով նշել էր, որ պատրաստ է նաև դեմարկացիայի և դելիմիտացիայի դեպքում խնդիրներ ծագելիս միջնորդ լինել, եթե Հայաստանն ու Ադրբեջանը տան իրենց համաձայնությունը։ Սակայն ՌԴ նախագահը թե՛ Երևանին, թե՛ Արևմուտքին հստակեցնում է՝ դելիմիտացիա-դեմարկացիան իրականացնելու է Ռուսաստանը:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում