Պաշտպանության նախարարը միակողմանի ու աղավաղված մեջբերումով հրապարակել է ինձ հետ իր իսկ նախաձեռնած հեռախոսազրույցի փաստը

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Զարմացած եմ, որ Պաշտպանության նախարարը միակողմանի ու աղավաղված մեջբերումով հրապարակել է ինձ հետ իր իսկ նախաձեռնած հեռախոսազրույցի փաստը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումները նույնն են և մազաչափ անգամ չեն փոխվել:

Թեման համարում եմ փակված»,- հայտնել է Թաթոյանը:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ տարածած հայտարարությամբ Պաշտպանության նախարարությունը կրկին պնդել էր, որ Մարդու իրավունքների պաշտպանն իրականության չհամապատասխանող տվյալներ է հայտնել Ադրբեջանի ԶՈւ կողմից Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներում ամրաշինական աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ:

«Այսօր կայացած հեռախոսազրույցի ժամանակ օմբուդսմենն ի պատասխան պաշտպանության նախարարի հարցին, թե ՀՀ որ տարածքում են աշխատանքներ իրականացվում, նշել է, որ դրանք իրականացվում են ոչ թե  ՀՀ տարածքում, այլ դրա հարեւանությամբ։ ՊՆ-ն կոչ է անում օմբուդսմենի գրասենյակին զերծ մնալ չճշտված տեղեկություն տարածելուց»,- ասված է հայտարարությունում: