Պուտինը համաձայնել է Էրդողանի հետ

Մանրամասներ

ա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն կարծիքի հետ, որ մարդկության ճակատագիրը ներկայում կախված է Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթած եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ հանդիսացող երկրների նեղ շրջանակից։

«Վալդայ» միջազգային ակումբի նիստին Պուտինն ասել է, որ հասկանում է Էրդողանի նման հայտարարության պատճառները։ «Որովհետեւ, ըստ երեւույթին, նա կարծում է, որ Թուրքիան եւս կարող էր Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ լինել։ Սակայն այդ հարցը պետք է լուծվի կոնսենսուսի միջոցով, երբ սահմանվեն եւ վերջնականապես լուծվեն նմանատիպ հարցերը», նշել է Պուտինը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։

Ըստ նրա՝ Էրդողանը իրավացի է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ուժերի որոշակի հարաբերակցություն կար, սակայն այժմ այն փոխվում է։ «Մենք պետք է մտածենք, թե ինչպես կարող ենք այս կազմակերպությունը (ՄԱԿ – խմբ.) դարձնել ավելի հավասարակշռված, մանավանդ որ, իսկապես, այս իմաստով նախագահ Էրդողանը ճիշտ է, որ այն ծնվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ կար ուժերի որոշակի հարաբերակցություն, սակայն այժմ այն փոխվում է: Այն արդեն փոխվել է», ասել է Պուտինը։