Չինաստանն ու Ռուսաստանը փակ ռազմական դաշինք չեն ստեղծում. Պուտին

Մանրամասներ

ա

Մոսկվան եւ Պեկինը ոչ մի փակ ռազմական դաշինք չեն ստեղծում՝ ի տարբերություն ՆԱՏՕ-ի երկրների։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վալդայ միջազգային ակումբի լիագումար նիստում, փոխանցել է ՏԱՍՍ-ը։

«Նախ՝ Չինաստանի հետ մեր բարեկամությունը ոչ թե ինչ-որ մեկի դեմ է, այլ բխում է մեր երկուսի շահերից։ Երկրորդ՝ ի տարբերություն ՆԱՏՕ-ի երկրների, մենք ոչ մի փակ ռազմական դաշինք չենք ստեղծում, Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ չկա ռազմական դաշինք», - ասել է Պուտինը:

Ավելին, մինչ այժմ Ռուսաստան-Չինաստան ռազմական դաշինք ստեղծելու նպատակ չի եղել, հավելել է պետության ղեկավարը։ «Հետեւաբար, այս հաշվով խոսակցությունները որեւէ հիմք չունեն», - ասել է Պուտինը։