Ռուսաստանը պատրաստ է մասնակցել Ադրբեջանին «վերադարձված» տարածքների վերականգնմանը. Զախարովա

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Ռուս տնտեսվարողները պատրաստ են մասնակցել Ադրբեջանին «վերադարձված» տարածքների հետկոնֆլիկտային վերակառուցմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Որքան հասկանում եմ, խոսքը Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ադրբեջանին վերադարձված տարածքների մասին է:

Ռուսական տնտեսական օպերատորները պատրաստ են մասնակցել այդ տարածքների հետկոնֆլիկտային վերակառուցմանը: Այս տարվա հուլիսի 23-ին տնտեսական զարգացման փոխնախարարի գլխավորած գործարար առաքելությունը համագործակցության հեռանկարները որոշելու նպատակով գտնվում էր Բաքվում: Նոյեմբերի 17-18-ը ռուսական ընկերությունների խումբը ծրագրում է կրկին այցելել Ադրբեջան։

Այս ուղղությամբ ռուս-ադրբեջանական փոխգործակցության եւ համագործակցության գործնական իրականացման օրինակներից է հոկտեմբերի 4-ին Ջաբրայիլի շրջանում  (Ջրական) ԿԱՄԱԶ միասնական սպասարկման կենտրոնի եւ Գյանջայի ավտոմոբիլային գործարանի արտադրական ավտոմոբիլային միավորման հիմնարկեքի արարողությունը։ Մենք, անշուշտ, շահագրգռված ենք Ադրբեջանում ռուսական գործարար ներկայության ընդլայնմամբ եւ նման համատեղ աշխատանքը որպես Մոսկվայի եւ Բաքվի հարաբերությունների կարեւոր բաղադրիչ ենք դիտարկում: Մենք ամեն կերպ կաջակցենք դրան»,- ասել է նա։