Ամոթ է, դուրս եկեք էս շենքերից, այստեղ նստած, միևնույն է, ոչ մի օգուտ չեք տալիս․ ԱԺ-ում արցախցի կինը ամոթանք տվեց պատգամավորներին

Մանրամասները՝ տեսանյութում

Այսօր ԱԺ-ում արցախցիների խնդիրների հարցերով հրավիրված քննարկման ժամանակ «Արցախահայերի իրավունքների պաշտպանություն» ՀԿ նախագահ Մարիամ Ավագյանը բավականին զայրացած տոնով ամոթանք տվեց Ազգային ժողովի պատգամավորներին, թե եկել նստել են իրենց տաքուկ աշխատասենյակներում ու ոչինչ չեն անում, մինչդեռ Արցախից տեղահանված երեխաներն այսօր բոբիկ են: Նա կոչ արեց Ազգային ժողովի շենքից դուրս գալ և այն հանձնել արցախցիներին, քանզի իրենք այս շենքում նստած, միևնույն է, ոչ մի օգուտ չեն տալիս:

Քննարկնանը ներկա էին միայն ընդդիմադիր մի քանի պատգամավորներ` «Պատիվ ունեմ» խմբակցությունից Թագուհի Թովմասյանը, որը կազմակերպել էր այս հանդիպումը, նույն խմբակցության անդամ Տիգրան Սարգսյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը: Իշխանությունից որևէ մեկը չկար, միայն ՔՊ խմբակցության պատգամավոր, ազգությամբ եզդի Ռուստամ Բաքոյանը մի պահ երևաց, այն էլ, քննարկումը սկսեց թե չէ` Թագուհի Թովմասյանի ականջին ինչ-որ բան ասաց ու հեռացավ: Արդյունքում ամբողջ թուք ու մուրը «կերան» ընդդիմադիր պատգամավորները, չնայած որ արցախցին տիկնոջ ու քննարկնանը ներկա մյուս արցախցիների դժգոհության և լուանքների հիմնական հասցեատերն ու բարձրաձայնված խնդիրների թիվ մեկ պատասխատուն իշխանություններն են:

Մանրամասն` տեսանյութում