Այս պահին 7-րդ Մասիվում լարված իրավիճակ է․ Բախվել են ոստիկաններն ու քաղաքացիները

Մանրամասները՝ տեսանյութում

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները քանդում էին Հունան Ավետիսյան 5 հասցեում գտնվող 2 քարե շինությունները, որոնք ավտոտնակ էին ծառայում բնակիչների համար։

7-րդ Մասիվում իրավիճակն սկսեց կամաց կամաց լարվել, ինչը քիչ առաջ քաղաքացիների և ոստիկանների միջև բախման հանգեցրեց։

Դեպքի վայրում հավաքված ոստիկանության աշխատակիցների և քաղաքացիների միջև քաշքշուկ տեղի ունեցավ։

MediaHub.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է ոստիկանը բռունցքներով հարվածում քաղաքացուն։