Սահակաշվիլին Վրաստան է մտել կաթնամթերք տեղափոխող բեռնատարի մեջ թաքնված

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին սեպտեմբերի 28-ին Ուկրաինայի տարածքից Վրաստան է մտել շոգենավով՝ թաքնվելով կաթնամթերք տեղափոխող բեռնատարի մեջ: Այս մասին ճեպազրույցում ասել է դատախազ Կոկա Կացիտաձեն:

Նա նշել է, որ իրենք պաշտոնապես դիմել են Ուկրաինայի համապատասխան մարմիններին՝ Սահակաշվիլու կողմից սահմանն անօրինական հատելու քրգործով իրավական աջակցություն ստանալու հարցով: Գործի շրջանակում հարցաքննվել է շուրջ 70 մարդ:

Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլին այդ երկրում ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին: Նա իրեն քաղբանտարկյալ է հայտարարել: