ՎԻԴԵՈ․ Հայ գերիներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանում

Մանրամասներ

Հինգ հայ գերիներին Բաքվից Հայաստան տեղափոխող ինքնաթիռը րոպեներ առաջ վայրէջք կատարեց Երևանի «Էրեբունի» օդանավակայանում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստան են վերադառնում Մելս Կարապետի Ամբարդանյանը, Ռաֆիկ Ռոբերտի Կարապետյանը, Ժորա Վանոյի Մանուկյանը, Սեդրակ Սամվելի Սողոմոնյանը, Հովսեփ Ռոբերտի Մանուկյանը։