էդպես լավ չի, ճիշտ կլիներ հաղորդագրության վերջում գրեիք` Ադրբեջանի ՊՆ․ Ո՞ւմ շահերն է ներկայացնում ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քիչ առաջ ՀՀ ՊՆ֊ն հաղորդագրություն է տարածել, որում հերքում է ՄԻՊ Արման Թաթոյանի հոկտեմբերի 18֊ի գրառումն առ այն, որ. «ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ, բետոնապատել են իրենց դիրքեր տանող ճանապարհները: Նրանց ակտիվությունը վերջին շրջանում շեշտակի է մեծացել։ Ավելին, շարունակում են նոր ճանապարհների կառուցումը, դիրքերում ավելացրել են զինծառայողների քանակն ու սպառազինությունը: Անընդհատ կատարում են դիրքային ամրացման և ինժեներական ակտիվ աշխատանքներ»:

Ժողովուրդ, էդպես լավ չի, ճիշտ կլիներ հաղորդագրության վերջում գրեիք` Ադրբեջանի ՊՆ, որովհետև ձեր այս հաղորդագրության տեքստը միայն Ադրբեջանում կարող էր գրվել ու ադրբեջանցու ձեռքով։

Հետաքրքիր է, բա վերջում ինչո՞ւ չեք գրել, որ Գեղարքունիքում Ադրբեջանի ԶՈւ-ն մի սանտիմետր անգամ ՀՀ տարածք չի մտել, որ իրենք «իրենց սուվերեն» տարածքում են։ Դա թողել եք հաջորդի՞վ»։