Բաքուն նորից սպառնում է Երևանին

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հերթական սպառնալիքներն է հնչեցրել Հայաստանի հասցեին:
«Եթե մեր երկրի դեմ որեւէ սպառնալիք առաջանա, համարժեք պատասխան կտրվի»,- ասել է ադրբեջանցի նախարարը երկրում գտնվող Սլովակիայի արտաքին եւ եվրոպական հարցերի նախարար Իվան Կորչոկի հետ համատեղ ասուլիսին:

«Ռեւանշիզմի,թե համագործակցության ուղին՝ Հայաստանի ընտրության հարցն է: Ադրբեջանը միշտ արձագանքում է համագործակցության դրական քայլերին: Բայց եթե մեր երկրի դեմ որեւէ սպառնալիք առաջանա, համարժեք պատասխան կտրվի»,- հավելել է նախարար Ջեյհուն Բայրամովը:

Ընդ որում, արտգործնախարարը նշել է, որ Ադրբեջանը պաշտպանում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը: «Դրա համար անհրաժեշտ է կատարել Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությունները: Ադրբեջանը կատարում է եւ կշարունակի կատարել իր պարտավորությունները»,- ցինիկաբար ասել է Բայրամովը:

Ակնհայտ է, որ «ռեւանշիզմ» ասելով՝ ադրբեջանցի պաշտոնյան նկատի ունի հայկական կողմի` Հայաստանի ինքնիշխան տարածքի սողացող ընդլայնմանն ու ներխուժմանը դիմակայելու ցանկացած փորձ: Ընդ որում, Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել գերիներին, հետեւողականորեն ոչնչացնում է օկուպացված տարածքներում հայկական ժառանգությունը, գնդակոծում է Հայաստանի եւ Արցախի բնակավայրերը: