Ռուսաստանը նախատեսում է առաջիկայում 1 մլրդ դոլարի ներդրում անել Հայաստանի տնտեսությունում

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Ռուսաստանը նախատեսում է առաջիկայում 1 մլրդ դոլարի ներդրում կատարել Հայաստանի տնտեսությունում: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին երեքշաբթի Հայ-ռուսական ութերորդ միջտարածաշրջանային համաժողովի շրջանակում հայտնել է ՌԴ տնտեսական զարգացման հարցերով փոխնախարար Դմիտրի Վոլվաչը:

«2021 թվականին վատ չի վերականգնվում փոխադարձ ապրանքաշրջանառությունը. 17 տոկոս աճ է գրանցվել: Դա այն պարագայում, որ ծավալը 4 տոկոսով անկում էր ապրել համավարակի տարում: Մեզ մոտ աճում է ներդրումային համագործակցությունը. ավելի քան 2,2 մլրդ դոլար համատեղ կուտակված ներդրումներ՝ Ռուսաստանից Հայաստան: Մենք գիտենք, որ կան հստակ ծրագրեր ավելի քան մեկ մլրդ դոլարի ծավալով, որոնք առաջիկայում կներդրվեն Հայաստանի տնտեսության մեջ»,- ընդգծել է փոխնախարարը: